Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի, պետք է ուժ կիրառել. Բենի Գանց
Հիմա, երբ Իրանը դեռ չի անցել իր միջուկային ծրագրի անվերադարձ կետը, մենք պետք է արագացնենք դրան հակազդելը, քանի դեռ ուշ չէ։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Հաղորդում է Israel Hayom-ը:
Նախօրեին աշխարհի տարբեր երկրների հրեական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գանցն ասել էր, որ ժամանակն է ճնշում գործադրել Իրանի վրա՝ հասնելու բարելավված միջուկային համաձայնագրի: