Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով հարուցված քրեական վարույթի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով հարուցված քրեական վարույթի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել:

«Արդեն 9-րդ օրն է՝ ադրբեջանցի էկո-սադրիչները փակված են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար և անվտանգային ճգնաժամ է ստեղծվել: Իսկ ՀՀ իրավապահ մարմիններն այդ ընթացքում առանց հապաղելու արձագանքում են ֆեյսբուքյան էջերի գրառումներին և ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնում:

Օրեր առաջ տեղեկացանք, որ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, այն է՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։

Իհարկե, առնվազն պետք է վառ երևակայություն ունենալ, որպեսզի կարողանալ Գևորգ Էմին-Տերյանի գրառումը հարմարեցնել նրան առաջադրած քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածի տրամաբանությանը: Կասկածից վեր է, որ «տոնածառը» ոչ անձ է, ոչ անձանց խումբ և ոչ էլ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագում ունեցող:

Սակայն առավել մտահոգող ու անհանգստացնող է իրավապահ մարմինների երկակի չափանիշներով գործելաոճը: Սոցիալական ցանցերում արդեն առնվազն 4 տարի հրապարակվող գրառումներից ընտրել են հենց այս մեկը և առանց իրավիճակը պարզելու, առանց նյութերն ուսումնասիրելու՝ անմիջապես դիմել են կոնկրետ գործողությունների:

Գևորգ Էմին-Տերյանի հետևից իրավապահները գնացել են նրա բնակարան, երբ նա տանը չի եղել, և սա այն դեպքում, երբ Էմին-Տերյանը հրապարակային անձնավորություն է, ու նրան դժվար չէր մեկ զանգով կամ հաղորդագրությամբ հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին: Փոխարենը՝ գերադասել են անհանգստություն պատճառել խմբագրին, հետո նաև ընտանիքի անդամներին՝ հընթացս վախի մթնոլորտ ստեղծելով:

Գևորգ Էմին-Տերյանին ոստիկանության բաժնում նաև հիշեցրել են, որ նա 10 000 հետևորդ ունի՝ հավանաբար այդպիսով փորձելով տպավորություն ստեղծել, թե այդ 10 000 անձինք անհապաղ նետվելու էին Հանրապետության հրապարակի տոնածառը վառելու:

Բայց այդ նույն իրավապահները, չգիտես ինչու, նույն փութաջանությամբ չէին գործում, երբ 2020թ. նոյեմբերի 10-ին 1 միլիոն ֆեյսբուքյան հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր անում պատրաստվել վրեժի, «որովհետև մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»: Կամ, երբ նույն թվականի նոյեմբերի 16-ին առաջնագծի զինվորներին սպասում էր Երևանում՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Արդյո՞ք այս դրվագները քաղաքացիական պատերազմի կոչ չէին: Բայց, հասկանալի պատճառներով, նրա այդ գրառումն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը չարժանացան իրավապահների ուշադրությանը, քրեական գործեր չհարուցվեցին, Նիկոլ Փաշինյանի ՍԷԿՏ-ն էլ չփակեցին, ինչպես դա արել են հիմա՝ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի պարագայում:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում մեր ժողովրդի համար այս ողբերգական օրերին ընդդիմախոս լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական բնույթի քրեական հետապնդումների նոր ալիք սկսելու առնչությամբ և իշխանություններին ու, մասնավորապես, իրավապահ մարմիններին ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ Արցախում մարդ է մահացել, որովհետև նրան չեն կարողացել Երևան տեղափոխել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով»,-ասված է հայտարարությունում: