Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը. Արտակ Զաքարյան

Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` դիմելով իշխանություններին:

«ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում հետևյալ միտքն է ասել. «Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»:

Տրիվյալության ու պարզունակ տգիտության մեջ խարխափող կապիտուլյանտները կարողանում են իրենց ոչ միայն գժի տեղ դնել, այլ նաև հայտնի կենդանու: Իսկ այդ պարոնը ջանացե՞լ է իրեն նեղություն տալ և հասկանալ, թե իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը: Իսկ կապիտուլյանտները որևէ բան արե՞լ են, որպեսզի այդ մանդատը միջազգային հաստատում ստանա (ստիպելով Ադրբեջանին` ճանաչել մանդատը) և հստակ շարադրված լինեն բոլոր իրավիճակների համար խաղաղարար ուժերի թույլատրելի գործողությունները:

Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ:

Ամենահեշտ բանը սեփական անգործությունն ու անկարողությունն ուրիշների վրա բարդելն է: Բա եթե այդքան վստահ եք, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատուն` պաշտոնական հայտարարություն արեք ձեր ԱԳՆ-ով ու պաշտոնապես պահանջեք, նույնիսկ ժամկետ սահմանեք Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով: Վախենու՞մ եք անել, որովհետև գիտեք, որ ռուսական կողմից կստանաք պաշտոնական արձագանք ու մանրամասն մեկնաբանություն ձեր անսկզբունքայնության ու գործած բազմաթիվ քաղաքական սխալների վերաբերյալ:

Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Դու՞ք ընդհանրապես մտածե՞լ եք դրա մասին, թե՞ ձեզ հետաքրքրում էր միայն բունկերներից դուրս գալն ու ժողովրդին նորից խաբելը:

Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է:

Չմոռանաք նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Նիկոլի ստորագրությունն է դրված: Նա ևս ունի պարտավորություն հայտարարության պայմանների իրագործման համար»,-գրել է նա: