Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Պաշտոնապես մեկնարկել է տնտեսագիտական համալսարանը փակելու գործընթացը․ Ղազարյան

2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական այն փաթեթը, որը նախատեսում էր կառավարության կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծում։ Առաջին տպավորությամբ դա ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ այս նյութի վերնագրի հետ, սակայն կապն առարկայական է և ուղիղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Խնդիրը կայանում է դրանում, որ նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության առանցքային հիմքը հանդիսացող մարմինը ՀՀ ոստիկանությունն է, որի կենտրոնական վարչական համալիրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ կազմում է մեկ ճարտարապետական ամբողջություն։ Նոր ստեղծվելիք նախարարությունը, որին պետք է միանան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների ներկա նախարարությունը (ներկայում ֆիզիկապես գտնվում է քաղաքի արվարձաններից մեկում, Դավիթաշեն վարչական շրջանում), ինչպես նաև այլ կառույցներ, արդյունավետ կառավարման տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանալու, դրան տեղակայել մեկ վայրում՝ քաղաքի կենտրոնում։ Ֆիզիկապես այդ խնդրի լուծման միակ տարբերակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքն է, որը ներառում է ոչ միայն հարմարավետ տարածքներ՝ վարչական նպատակների, այլև մարզադահլիճ՝ ծառայողական այլ խնդիրների լուծման համար։

Ավելորդ է նշել, թե ներկա պահին որքան կարևոր նշանակություն ունի ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի համար, որքան անկարևոր՝ բարձրագույն կրթության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում արդեն իսկ կայացվել է որոշում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու և նախաձեռնվել է գործընթաց` Երևանի երեք բուհեր՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը միավորելու վերաբերյալ։ Վարչապետի որոշմամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ քննարկելու համար մի շարք բուհեր Աշտարակում ստեղծվելիք կրթական համալիր տեղափոխելու նպատակով առաջարկություններ պատրաստելու համար։ Ակնհայտ է, որ այդ բուհերի ցանկը սկսվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ տարածքներն ազատելու նպատակով։

Տնտեսագիտական համալսարանը ստեղծվել է 1975 թվականին (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ անվանումով)՝ առանձնանալով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետից։

Դեռևս տնտեսագետի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը հնարավորություն է տալիս բուհին համալրել մրցութային տեղերը, սակայն շատերը գիտեն, որ բակալավրի աստիճանով տարեկան 1000 նոր տնտեսագետի պահանջ տնտեսությունը չունի (ավելորդ է նշել, որ տնտեսագետի մասնագիտության ուսումնական ծրագրեր են իրականացնում ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլև ԵՊՀ-ում, Ագրարային, Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, Եվրոպական համալսարաններում և այլն)։ Կառավարությունում շատ լավ գիտեն նաև, որ գրագողության սկանդալային պատմություններով կոռուպցիայի վրա հիմնված «գիտական» կարիերա արած մարդկանց պարագայում դժվար է ապահովել պատշաճ ակադեմիական միջավայր և մրցունակ համալսարան, ուստի արդեն պարզ է, որ այդ համալսարանը փակելու որոշումը չի ուշանա։

Վստահաբար այդ ժամանակ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները և վարչական աշխատողները դուրս կգան «պայքարի», կկազմակերպեն բողոքի գործողություններ, ցույցեր, բայց նրանց այլևս լսող չի լինի, քանզի իրենք հանդուրժել են ազգակործան բռնապետին։ Իսկ բռնապետերը որոշումներ են կայացնում՝ պայմանավորված ոչ թե հանրային կարծիքով, այլ սեփական պատկերացումներով և շահերով»,- գրել է Ղազարյանը։