Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։

Հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը փորձել է վերաիմաստավորել դեռևս 2019-ին հրապարակված թեմային առնչվող ծավալուն վերլուծության խնդրո առարկան։

Հիմնական շեշտադրումներն ու եզրակացությունները հետևյալն են՝

1․ Նախորդ վերլուծության շրջանակներում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը առաջարկում էր ՀԳՄ ենթակառուցվածքների անվտանգային բաղադրիչը և դրա վրա ներազդելու՝ հայկական կողմի հնարավորությունն օգտագործել որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու գործիք՝ հատկապես ԵՄ հետ բանակցություններում։ Դա կարելի էր անել պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն պարբերաբար երաշխավորում էին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, այլև փաստացի պատերազմից ընդամենը 2 ամիս անց ՀԳՄ-ը շահագործման հանձնվեց։

2․ Այսօր աշխարհում և մասնավորապես Եվրոպայում թիվ մեկ օրակարգը կապված է էներգետիկ անվտանգության խնդրիների հետ, հետևաբար էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժ ունեցող առկա և հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները Եվրոպական Միության և ԵՄ անդամ տարբեր երկրների արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր ուղղություններից մեկն է։

3․ Ադրբեջանը, ամրապնդելով գազի եվրոպական շուկայում իր դիրքերը, հաշվի առնելով ԵՄ-ում «ոչ ռուսական գազի» նկատմամբ մեծ պահանջարկը, միաժամանակ մեծացրել է իր քաղաքական ազդեցությունը ԵՄ որոշումների կայացման գործընթացի նկատմամբ։ Արդյունքում, Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, Բաքվի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը և մի շարք այլ հիմնարար խնդիրներ դուրս են մղվել ինչպես ԵՄ-Ադրբեջան, այնպես էլ առանձին եվրոպական երկրների և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրակարգից։ Սա հատկապես նկատելի է ԵՄ այն երկրներում, որտեղ Ադրբեջանական էներգակիրները առավել մեծ կշիռ ունեն։ Ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող ամբողջությամբ լինել օբյեկտիվ՝ անտեսելով Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առանձնահատկությունները։

4․ Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, մինչդեռ ոչ պակաս հսկայական եկամուտներ Բաքուն ստանում է նաև նավթի վաճառքից։ Սա նշանակում է, որ ստացվող հսկայական գումարները, այդ թվում՝ ԵՄ-ից, Ադրբեջանն ուղղելու է սեփական ռազմական ծախսերն ավելացնելու, տարածաշրջանում ավելի ու ավելի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականություն վարելու նպատակին։

5․ Օգտագործելով էներգետիկ և տարանցման ուղիների բազմազանեցման հարցում ԵՄ և տարածաշրջանի մյուս երկրների շահագրգռվածությունը՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրա տակ քողարկելով Հայաստանի նկատմամբ իրենց տարածքային հավակնություններն ու ագրեսիվ քաղաքականությունը։

6․Մոսկվայի և Բրյուսելի միջև էներգակիրների ոլորտում ուղիղ համագործակցության էական խզման համատեքստում Թուրքիան դարձել է էներգետիկ տարանցման կարևոր հանգույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցությամբ։ Թուրքիայի այս նոր կարգավիճակը ավելի ու ավելի է ստիպելու, որպեսզի ինչպես Մոսկվան, այնպես էլ Բրյուսելը կարևոր արտաքին քաղաքական որոշումների կայացման ժամանակ հաշվի նստեն Անկարայի շահերի հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։

7․ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։

Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյո՞ք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե՞ հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։