ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը այնքան ստեց ու ինքն իր հաջորդ ասածով ապացուցեց, որ ստում է. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է.
«ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը այնքան ստեց ու ինքն իր հաջորդ ասածով ապացուցեց, որ ստում է, որ կարծում եմ, ներկաների մոտ պիտի քմծիծաղ առաջացներ:
Սկզբում ասաց, թե իրենք չեն փակել ճամփան, րոպեներ անց որպես փակման պատճառ վկայակոչեց իբր մեր կողմից ականներ տեղադրելը:
Բա էլ ինչ էկոլոգ էիք խաղում ու ձեր վրայից քերում, եթե նշում եք բնավ ոչ բնապահպանական շարժառիթներ:
Ամբողջ աշխարհի աչքի առաջ 120 000 մարդու տեղաշարժի, բժշկական օգնության և այլ հիմնարար իրավունքները խախտելով՝ ստում է, թե պատրաստ է այդ ժողովրդին «լավ նայել»:
Աչք ունեցողը տեսավ, ականջ ունեցողը լսեց...»: