Սպիտակ տունը և Կիևը հաստատել են Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ
Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 21-ին կայցելի Վաշինգտոն, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում և կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ։
Սպիտակ տունը պաշտոնապես հրավիրել է Զելենսկիին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է նաև Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ։