Ամերիկացիները նշել են ՌԴ ՊՆ հանդիպման նպատակները, որտեղ ելույթ է ունենալու Պուտինը
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ Կրեմլը, ըստ ամենայնի, կշարունակի փորձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա պաշտպանության գերատեսչությանը ներկայացնել որպես Ուկրաինայի պատերազմի արդյունավետ առաջնորդներ, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը:
Փորձագետների կարծիքով՝ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի ՌԴ ՊՆ կոլեգիայի սովորականից ավելի մեծ նիստ՝ ռուսական բանակը ներկայացնելու որպես կազմակերպված և ահեղ մարտական ուժ և ցույց տալու, որ իր վերահսկողությունն այդ ուժերի վրա մնում է անկասկած, չնայած ակնհայտ ռազմական անհաջողություններին։
Ինստիտուտը ավելացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա ուկրաինական պատերազմի վերաբերյալ հիմնական ելույթով: