«Կա՛մ պետք է կատարենք Լաչինի միջանցքը փակողների պահանջը, կա՛մ նրանք պետք է հասկանան՝ չենք կատարելու»․ Եղոյան (տեսանյութ)
ՔՊ-ական Արման Եղոյանը, լրագրողների հետ զրույցում խուսափեց ժամանակացույց նշել, թե երբ կբացվի Լաչինի ճանապարհը։ Նա նկատեց, որ մինչև Նոր տարի ճանապարհը բացելու հավանականությունը կա, բայց նույնքան էլ այն չբացելու հավանականություն կա։
«Հավանականությունը խնդրում եմ մեծ տառերով կգրեք»,-ասաց նա։
Ամեն դեպքում Եղոյանը նշեց 2 տարբերակ, թե որ դեպքերում կբացվի ճանապարհը։
«Կա՛մ պետք է կատարենք Լաչինի միջանցքը փակողների պահանջը, կա՛մ նրանք պետք է հասկանան՝ չենք կատարելու»,- ասաց Եղոյանը և հավելեց, որ իր կարծիքով պետք է գնալ երկրորդ տարբերակով։