Անսպասելի էր՝ Անի Գևորգյանի նկատմամբ վայրագությունների հարցով ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կմերժեն էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությունը․ Բաբայան
Այն հանգամանքը, որ քննչականը, դատախազությունը և դատարանը պետք է մերժեին լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ խորհրդարանում կատարված վայրագության առթիվ AMARAS փորձագիտական կենտրոնի բողոքները՝ պարզ էր ամենասկզբից: Այս մասին տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը․
«Բայց հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կմերժեն (լռությամբ) էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ատեղծելու միջնորդությունը՝ անսպասելի էր»: