Կալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե ՄելիքյանԻրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, իսկ որդին՝ մեղավոր ճանաչվել
ԱԺ-ում ՔՊ-ականները արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ. ՈւՂԻՂTRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է. ՌուբինյանՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց
ՔՊ-ն կզբաղվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով
Գոռում եմ, որովհետև դուք էլ եք այստեղից գոռում, ինչքան կգոռաք, այնքան կգոռանք. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներինՇիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Ֆրանսիայում բողոքի ցույցերի շրջանակում արգելափակվել է 1 800 դպրոց. կան հարյուրավոր ձերբակալված աշակերտներՍպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրդիականացվում և բարեկարգվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑՄարդուն ասեիք՝ գյուղում թուրք կա, որ մարդը իր տուն չմտներ. ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ է. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը. Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենԹելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես. Ղազարյանը՝ ՌուբինյանինԻնչո՞ւ է 3 օր պահանջվում, որ Հայաստանի քաղաքացին իմանա, որ հարևան պետության զինծառայողը ներթափանցել է Հայաստան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ձևավորմանը և աշխատանքներին
Գագիկ Ծառուկյանի քրգործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
Մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին. Մանուկյան (տեսանյութ)Պահանջում ենք Վասակ Դարբինյանի Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե Ղալումյան
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում մնացած արցախցի երեխաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին: 

Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա  ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։

«Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։

Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ: 

«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։  Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով  երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ  կրթությունը դժվարություններին դիմակայելու  և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։

Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների  մասնակցելու նպատակով։ 

Կրթական ծրագրին մասնակցելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում անգլերեն և հասարակագիտություն դասավանդող երկու ուսուցիչները ևս մնացել են Գորիսում։ Աշոտ Գաբրիելյանը նրանցից մեկն է. աշխատում է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Նա պատմում է, որ Արցախից դուրս են եկել դեկտեմբերի 11-ին՝ միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով․ «Այստեղ գտնվող երեխաների համար կազմակերպել ենք անգլերենի և հայերենի խմբակներ, ինչպես նաև տարբեր ժամանցային խաղեր, որպեսզի կարողանանք մի փոքր շեղել երեխաներին ստեղծված իրավիճակից»:

Արցախի ԿԳՄՍ  նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանի ղեկավարությամբ Եվրատեսիլին մասնակցելու նպատակով Երևան ժամանած երեխաների խումբը նույնպես արդեն մոտ 10 օր չի կարողանում տուն վերադառնալ։

Մյուս խումբը Երևան էր եկել  «Առաջատար  տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած ռոբոտատեխնիկայի մրցույթին մասնակցելու նպատակով։ 

Գորիսում է գտնվում նաև Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանի պատմելով՝ վերադառնում են Թբիլիսիում կայացած մրցույթից։

Արցախի Ուշույի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր  Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, և մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։

Հանդիպման ընթացքում երեխաներն ու  նրանց ուղեկցող  մեծահասակները նշել են, որ չեն նահանջելու և ընկրկելու դժվարություններից․ բոլորի միակ ցանկությունը տուն վերադառնալն է։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետարանի հետ․ կատարվել է կարիքների գնահատում՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։ Հայաստանում գտնվող երեխաների մի մասը հաճախում է Գորիսի դպրոցներ, որոշներն էլ  հոգեբանորեն պատրաստ չեն և սպասում են, որ ճանապարհն օր առաջ բացվի, և վերադառնան Արցախ։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Նախարարն այցելել է նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որը նոր է վերակառուցվել և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարկան աշխատանքներ: