Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

«Ռուբեն Վարդանյանն ինձ ասաց՝ հայրենասեր տղա ես, բայց իմ թիմում տեղ չունես». Ռուբեն Վարդանյանը Նիկոլի կադրերի կարիքն ունի

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նպատակ ունի ազատվել այն մարդկանցից, որոնք դեմ են Արցախի հարցում հայաստանյան իշխանության վարած քաղաքականությանը։ Այսպես, օրինակ, դեկտեմբերի 19-ին Վարդանյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Հայրապետյանին, որը նաև «Առաջ Արցախ» ՀԿ ղեկավարն է, և ակտիվ պայքար է տանում Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու դեմ։

«Մեր խոսակցության ընթացքում ինքն ինձ ասաց՝ գիտեմ, որ հայրենասեր տղա ես, բայց իմ թիմում տեղ չունես»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ այս խոսակցությունը եղել է այն ժամանակ, երբ դեռ Բերձորի միջանցքը փակված չէր։ Հայրապետյանը պատմեց, որ ինքը բավականին կոշտ է արձագանքել Վարդանյանի խոսքին, ինչը պետնախարարին անակնկալի է բերել։

«Մենք խոսակցություն ունեցանք, ես իրեն ասել եմ, որ պետք է Հայաստանից կադրեր գան Արցախ, քանի որ դրանով մենք ավելի ուժեղ կդառնանք։ Նաև պատրաստակամություն եմ հայտնել իրեն օգնել Արցախը շենացնելու հարցում։ Ներկայացրել եմ նաև այն հինգ ոլորտը, որոնցում գործունեություն եմ ծավալել։ Ինքն էլ ինձ ասաց՝ տեղյակ եմ, որ կազմակերպիչ տղա ես, հայրենասեր տղա ես, բայց իմ թիմում տեղ չունես։ Ես էլ պատասխանեցի՝ գիտեմ, որ իր թիմում տեղ չունեմ, քանի որ ինքը Նիկոլի մարդկանց է տեղ տալիս, նրա շրջապատի մարդկանց է բերում։ Հետո էլ նշեցի, որ իմ թիմն Արցախն է, իսկ ինքը ինչպես եկել, այդպես էլ գնալու է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Արթուր Հայրապետյանը նկատեց նաև՝ 44-օրյա պատերազմից հետո գումար չկորցնելու նպատակով Արցախից առաջինն իր բանկը հեռացրած Վարդանյանն ազատվում է հայրենասեր կադրերից։

«Ես այդ ամենն իր դեմքին ասել եմ, ինքն էլ փրփրեց, կատաղեց, երևի չէր սպասում, որ այդպես կպատասխանեմ։ Ես էլ նշել եմ, որ տասը անգամ մեռել-վերակենդանացել ենք, թշնամու տանկից չենք վախեցել, իրենի՞ց պիտի վախենանք»,- ասաց Արթուր Հայրապետյանը։

Հարցին, թե արդյո՞ք սա Վարդանյանի վրեժն է իրենից այն բանի համար, որ ինքը դեմ է արտահայտվել Արցախում սահմանադրական փոփոխություններին, Հայրապետյանը պատասխանեց՝ այո։

«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ ակցիաների ընթացքում առաջացած հանրային ճնշումը պատճառ դարձավ, որ սահմանադրական փոփոխություններ չլինեն Արցախում։ Ինքն այդ ամենը շատ ծանր է տարել։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ միտքը, որ ես հայրենասեր տղա եմ, բայց իրենց թիմում տեղ չունեմ։ Ուրեմն իրենց նպատակն Արցախը շենացնելը չէ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ Վարդանյանը Արցախի 120 հազար բնակչին բաժանում է իր թիմակից ու ոչ թիմակիցների, ու դրանով իսկ արդեն վտանգում հայկական երկրորդ պետության անվտանգությունը։ Բացի այդ, նրա համար զարմանալի է, որ այս օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է, Վարդանյանի ամենակարևոր որոշումն իրեն աշխատանքից հեռացնելն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։