Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Պետք է ճնշել Ադրբեջանին, եթե Արցախը սովամահ լինի, ո՞ւմ են պետք սանկցիաները և ճնշումները. Դավիթ Բաբայան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստը շատ կարևոր էր: Այն, որ հարցն արդեն ՄԱԿ-ի ԱԽ է հասել ու ընդգրկվել է օրակարգում, ինքնին շատ կարևոր էր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

Նա կարևորել է բոլոր այն ելույթները, որով երկրները դատապարտել են Ադրբեջանին ու կոչ արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ապաշրջափակել, ապապաշարել Արցախը։

«Արցախը հիմա և՛ պաշարված է, և՛ շրջափակման մեջ է»,-հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթից, որը շատ քննադատությունների առիթ տվեց, Դավիթ Բաբայանը նշել է.

«Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես կարևորեց ապաշրջափակումը, աշխատանքեր են տարվում այս ուղղությամբ:Մենք այն ծանր վիճակում ենք, որ եթե իրեն քաղաքագետի տեղ դրած ամեն մեկի ասածին պատասխանենք, ճիշտ չի լինի:Այս պահին կարևորն Արցախը ապաշրջափակելն է, Ռուսաստանն էլ է այս ուղղությամբ ահռելի աշխատանք տանում»,-ասաց Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարը բավարար է գնահատում միջազգային հանրության արձագանքը Լաչինի միջանցքի շրջափակման հարցում, բայց շեշտում է՝ հայտարարություններից բացի, ճնշումներ էլ են պետք գործադրել Ադրբեջանի վրա.

«Լավ կլինի, որ բանաձևեր ընդունվեն՝ պարտադիր կիրառման համար, սա կլինի կարևոր, իդեալական մոտեցում: Խոսքից գործի է պետք անցնել, ճնշել Ադրբեջանին, եթե Արցախը սովամահ լինի, ո՞ւմ են պետք սանկցիաները և ճնշումները»,-ասաց Դավիթ Բաբայանը: