Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար
ՀԲԱ Խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Արծրունի Ավետիսյանը այսօր նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բժշկական ասոցիացիան։
«Հենց այսպիսի ճգնաժամային ժամանակահատվածում են պետք նման անհատները, որպեսզի կարողանան հսկայական ներուժը անմնացորդ ներդնել բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը, դրանով իսկ նպաստելով երկրի ուժեղացմանն ու զարգացմանը:
Շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը այսպիսի ճգնաժամային վիճակում Արցախին ծառայելու հնարավորության և նման վստահության արժանանալու, ինչպես նաև Արցախի առողջապահության համակարգին և ժողովրդին նման բարձրակարգ կազմակերպչին, մասնագետին, որպես առողջապահության նախարար ունենալու համար։
Պատրաստ ենք Հայկական բժշկական ասոցիացիայի պոտենցիալը, փորձն ու հմտությունները տրամադրել պրոֆեսոր Ավետիսյանին, վստահ լինելով, որ կկարողանա ճիշտ օգտագործել ի նպաստ Արցախի առողջապահական համակարգի զարգացման և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը»,-ասվում է հաղորդագրությունում: