Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտաշարասյանը անցնել Լաչինով. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։
«Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։ Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - կից հավելել է Գեղամ Ստեփանյանը: