Արգենտինայում կարող է թողարկվել Մեսսիի պատկերով թղթադրամ
Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա: Այս մասին հայտնում է Oye Chiapas-ը։
Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումը դիտարկում են պատմության մեջ ամրագրելու տարբերակ։
Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը սկսվում է «10»-ով՝ Արգենտինայի հավաքականի ավագի խաղային համարով։