Հաջորդ տարի պատերազմում շրջադարձային կետ է լինելու. Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ շնորհակալություն հայտնելով ամերիկացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում իրենց երկրին ցուցաբերած հսկայական օգնության համար և ասել, որ հաջորդ տարի պատերազմում շրջադարձային կետ է լինելու։
«Չնայած բոլոր դժվարություններին և մռայլ սցենարներին, Ուկրաինան չի ընկել, Ուկրաինան կենդանի է»,- ասել է նա։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է Ռուսաստանի առավելությունը զինամթերքի հարցում՝ նշելով, որ Մոսկվան ունի ավելի շատ հրթիռներ և ինքնաթիռներ, քան մենք երբևէ ունեցել ենք։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին չդադարեցնել աջակցությունը՝ նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է զենք ու զինամթերք մատակարարել։ Զելենսկին ընդգծել է, որ չի պատրաստվում խնդրել ամերիկացի զինվորականներին կռվել ուկրաինացիների համար։