Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է
Մամուլ

Ինչո՞ւ է Եվրոպան կանաչ լույս վառում Բաքվի հանցագործությունների առջև․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում աշխարհում առաջ եկած էներգետիկ ճգնաժամը շարունակում է պահպանվել, ավելին՝ խորանալ։ Դրա արդյունքում աճել են էներգակիրների՝ մասնավորապես նավթի ու գազի գներն ու պահանջարկը։ Էներգակիրների ապահովման խնդիրը հատկապես սուր է Եվրոպայի համար, քանի որ այդ աշխարհամասի էներգետիկ պահանջարկի մի զգալի մասը հենց Ռուսաստանն էր բավարարում։ Իսկ հիմա եվրոպական երկրները առավել ակտիվ ջանքեր են գործադրում գազի ու նավթի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու համար։


Իսկ այդ աղբյուրներից մեկն էլ Ադրբեջանն է, որն, իհարկե, չի կարող լրացնել Ռուսաստանի տեղը, սակայն կարող է բավարարել Եվրոպայի մի շարք երկրների գազի պահանջարկի մի մասը։ Սակայն ադրբեջանական գազի մատակարարումը պատճառ է դառնում, որպեսզի ԵՄ-ն զանց առնի իր կողմից հռչակված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, ու երկակի չափանիշներով առաջնորդվի։ Նաև դրա արդյունքում է, որ ԵՄ-ն ոչ միայն համարժեք պատասխան չի տալիս Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, այլև եվրոպական բարձրագույն պաշտոնյաները վազում են հանդիպելու հանցագործ և բռնապետ Ալիևի հետ։ Հունիսին Ադրբեջանը և ԵՄ-ն Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանեց «վստահելի էներգետիկ գործընկեր»։

Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարման աշխարհագրությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 1-ին Սոֆիայում տեղի ունեցավ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատար խողովակաշարը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Ալիևը։ Բայց քանի որ իր արտահանման հնարավորությունները մեծ չեն, ապա Ադրբեջանը իր ներքին պահանջարկի բավարարման համար ռուսական գազ է ներկրում, որպեսզի սեփական պաշարներն արտահանի Եվրոպա։ Եվ նույնիսկ տարբեր փորձագետներ ահազանգ են հնչեցնում, թե դրա արդյունքում ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել եվրոպական շուկայում։


Միայն 2022 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, իսկ այդ գումարների մի մասը կարող է Բաքվի կողմից օգտագործվել նոր սպառազինություններ ձեռք բերելու և Հայաստանի դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Ավելին, ԵՄ-ն նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Եվրոպայում առկա էներգետիկ ճգնաժամի ֆոնին Բաքուն և Անկարան նախատեսում են կազմակերպել նաև Միջին Ասիայի երկրների էներգակիրների արտահանումը դեպի Եվրոպա։ Եվ պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամի՝ ադրբեջանական գազի գործոնի վերաբերյալ ծավալուն վերլուծության մեջ փաստվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում, հետևաբար խրախուսվում է վերջինիս կողմից։

Ավելին, եվրոպական երկրները նախատեսում են նաև էլեկտրաէներգիայի մատակարարում կազմակերպել Ադրբեջանից։ Դրա համար էլ վերջերս Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից Վրաստանի միջով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ մասնավորապես Ռումինիա և Հունգարիա։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրանով հիմնավորելով այդ միջանցքի բացման իրենց ագրեսիվ քաղաքականությունը։ Ու եթե դիտարկում ենք ԵՄ-ի քաղաքական դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ապա պարզ է դառնում, որ իրեն քաղաքակիրթ համարող Եվրոպան ադրբեջանական գազի ու նավթի համար կանաչ լույս է վառում Բաքվի կողմից իրագործվող նոր հանցագործությունների իրագործման համար։

Դրա համար էլ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բորելը նախապես հայտարարում է, թե Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում, չի դիտարկում։ Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո չի բանակցելու, սակայն մեծ հաճույքով համաձայնում է ԵՄ-ի միջնորդությամբ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում է, որ Մակրոնը չմասնակցի նախատեսվող հանդիպմանը, բայց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդության հարցում որևէ վերապահում չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ ունի ԵՄ-ի դիտորդական առաքելության այցելությունը Հայաստան։

Եթե խնդիրը դիտարկում ենք Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո, ապա ԵՄ-ն շահագրգռված է ոչ թե Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում, այլ ընդամենը խոշորամասշտաբ ռազմական բախման կանխմամբ, որի արդյունքում կարող է հարվածի տակ դրվել էներգետիկ նախագծերի՝ նավթամուղների ու գազամուղների անվտանգությունն ու անխափան մատակարարումները դեպի Եվրոպա։ Այդ իսկ պատճառով էլ եվրոպական դիտորդական առաքելությունը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և սադրանքների մասին, որոնք նաև վիրավորների ու զոհի պատճառ դարձան, որևէ արձանագրում չիրականացրեց, չտրվեցին նաև համապատասխան գնահատականներ։ Դե, առաջնայինը էներգակիրներն են, մարդկանց ճակատագրերն ո՞ւմ են հետաքրքրում Եվրոպայում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում