Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է
Մամուլ

«Հակոս ասաց՝ մա՛մ, «բոյ» ենք տալիս, բայց... մտածում եմ՝ մի մեղք գործե՞ց իմ տղան, բայց ոչինչ չեմ հիշում». հայր ու որդի միասին են կռվել (լուսանկարներ)

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շատ հանգիստ երեխա էր, անգամ զարմանում էինք: 3-4 տարեկանում աշխուժացավ: Անսահման բարի էր Հայկոս: Մեր բոլոր տղաներն էին բարի: Բոլորին սիրում էր, իր համար վատ մարդ չկար: Աշխատասեր էր: Ստեփանակերտում սեփական տանն ենք ապրում, երբ պետք է հաց թխեինք, անհրաժեշտ ամեն ինչ բերում էր, թոնրի մոտ դասավորում, օգնում պապիկին ու հորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկ Բեգլարյանի մայրիկը՝ տիկին Եվան:

Մի պատմություն է հիշում, որը մեզ կօգնի ավելի լավ ճանաչել որդուն, անգամ ասում, որ կարող եմ չգրել այդ մասին: «Հացի փուռ ունեինք, այն Հայկոյից հետո փակեցինք: 16-17 տարեկան էր, հացը բաժանում էր խանութներին, գումարը բերում, տալիս սկեսուրիս: Տատիկը փողը հաշվում էր, ամեն անգամ ասում, որ պակաս է: Երբ Հայկոս զոհվեց, հուղարկավորեցինք Հոկտեմբերյանում: Այնտեղից եմ հարս գնացել Արցախ: Հայաստանի տարբեր անկյուններում ապրող արցախցիները եկել էին իրեն հրաժեշտ տալու: Խոսում էինք Հայկոյի մասին, պարզվեց, որ շատերին հաց է բաժանել, օրը՝ 15-18 հատ: Մարդիկ մեզ էին հարցնում՝ տեղյա՞կ էիք, որ հացն անվճար տվել է, ասում էինք՝ այո, որ իրենց վատ չզգան»,-հավելում է զրուցակիցս:

Մայրիկն ասում է. «Հայկոս հավատացյալ երեխա էր, աստվածապաշտ ու աստվածավախ: Եկեղեցական բոլոր տոները գիտեր, մասնակցում էր բոլոր արարողություններին: Եկեղեցուց մեր տուն ճրագ բերողն ինքն էր: Երեխաներս փոքրուց Առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց են հաճախել, հիմա էլ փոքր աղջիկս է հաճախում... Այնքան պարզ ու մաքուր էր Հայկոն, կատակասեր, ուրախ, բոլորից տարբերվող: Մտովի վերապրում եմ Հայկոյիս կյանքի 19 տարին, մտածում եմ՝ մի մեղք գործե՞ց իմ տղան, բայց ոչինչ չեմ հիշում: Ընկերները, բարեկամները մեր տուն են գալիս, պատմություններ ենք հիշում, հուզվում, բայց հետո սկսում ժպտալ ու ծիծաղել»:

 

Զրույցի ընթացքում էլ մայրիկի ձայնի մեջ զգացվում էր այդ ժպիտը: Դպրոցական տարիների մասին խոսելով՝ տիկին Եվան նշում է՝ Հայկը սովորելու հետ սեր չուներ, բայց դպրոցում սիրված աշակերտ է եղել, մասնակցել բոլոր միջոցառումներին. «Երազում էր ինքնուրույն դառնալու, «ոտքի կանգնելու» մասին: 15 տարեկանից սկսեց աշխատել, և՛ մեր տան գործն էր անում, և՛ առանձին աշխատում: Այդ տարիքից գումար չի վերցրել ինձանից, իր գումարով իրեն հագուստ է գնել: Փայտամշակման դասերի էր գնում, մեքենաներ էր նորոգում, ամեն ինչ սիրով էր անում»: Ծառայության մասին խոսելիս զրուցակիցս ասում է՝ Հայկը սկզբում չէր ուզում ծառայել: Առաջին արձագանքս զարմանքն էր: Մայրիկն արձագանքում է՝ հիմա ասեմ, թե ինչու:

«Ինքն իրեն ասում էր՝ պետք է ամեն օր լողանամ, անկողինս շուտ-շուտ փոխեմ, բանակում չեմ կարող: Իրեն ասացի՝ հարմարվող ես, ամեն ինչ էլ կկարողանաս: Մեծ տղաս ծառայել է Թալիշում: Հարութը դիրքում էր, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը: Ամուսինս մեկ ամսից ավելի մնաց մեծ տղայիս կողքին: Այն ժամանակ Հայկոս փոքր էր, ասում էր՝ մամ, երանի Հարութին, որ թուրքի հետ կռիվ է անում: Վախենում էի իր բառերից: Հայկը ծառայության մեկնեց 2020 թ. հունվարի 8-ին, ծառայության վայր «քաշեց» Ջաբրայիլը: Միշտ ասում էինք՝ հանկարծ Ջաբրայիլ չընկնես, որովհետև Ստեփանակերտից ամենահեռուն Ջաբրայիլն է: Մի երկու օր հետո զանգեց տուն՝ մամա՛, ծառայությունից լավ բան չկա, ո՞նց չէի ուզում ծառայեի: Երբ կարողացանք իր մոտ գնալ, սպան ասաց՝ եթե բոլոր զինվորները Հայկոյի նման ծառայեին, էլ խնդիր չէինք ունենա: Կարգապահ զինվոր էր, ինքն իր հանդեպ խստապահանջ: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց կարոտը խեղդում է, շատ եմ կարոտում ձեզ: Սեպտեմբերի 10-ին Հայկոս 19 տարեկան էր դառնալու: Զանգեցի՝ փող ուղարկեմ, տղերքով նշեք: Համաձայնեց, բայց հետո զանգեց, թե՝ չեմ ուզում, մի ուղարկի, եկեք՝ բոլորիդ տեսնեմ: Բոլորս հավաքվեցինք ու գնացինք: Այդ օրը շատ ուրախ անցավ»:

Սեպտեմբերի 25-ին Հայկը զանգել է մայրիկին՝ պատերազմ է սկսվելու, վիճակը վատ է: «Ում զանգում էինք, ասում էին, որ նման բան չկա: Հայկի խոսքերն ականջներիս մեջ է՝ Ալիևը մեզ պատերազմ է հայտարարել: Սեպտեմբերի 26-ին զանգեց՝ մա՛մ, հաջող, կռիվ ենք գնում: Բոլորին ասում էի, որ Հայկոն ինձ նման բան է ասել, ինձ համոզում էին, թե նման բան չկա: Առավոտյան արդեն դղրդոցներից արթնացանք, Ստեփանակերտը ծխի մեջ կորած էր: Ամուսինս նույն օրը հասավ Ջաբրայիլ, Հայկոյին չէր գտնում, բայց ինձ չէր ասում: Երևի չորս օր չզանգեց Հայկոս: Հոկտեմբերի 2-ին ամուսինս զանգեց, հեռախոսը տվեց Հայկոյին՝ մա՛մ, ցավդ տանեմ, չվախենաս ոչ մի բանից, ով ինչ ասի, չհավատաս: Հայկոս ուրախացել էր, որ պապան իր մոտ էր: Խոսում էինք՝ մա՛մ, Աստված ինձ պահեց, մեքենայից իջա, որ ջուր խմեմ, մեքենաս պայթեցրին, մի քանի օր էլ շրջափակման մեջ ենք եղել, թուրքը քանի անգամ գլխներիս վերևով գնացել է ու մեզ չի տեսել»:

Հայր ու որդի մեկ ամիս կռվել են Ջաբրայիլում, Հադրութում, «Թութակներում» եղել, հետո արդեն հասել Շեխեր: Հայկը հոկտեմբերի 28-ին է զոհվել՝ հայրիկի աչքի առաջ. «Ամուսինս հիմա եկեղեցի չի գնում: Ասում է՝ ամեն օր երեխեքն աղոթում էին, ո՞նց կարող էր նման բան լինել, կողքին էի, ո՞նց ինձ չկպավ, իրեն կպավ: Հասնում են Շեխեր գյուղ, թուրքն՝ արդեն գյուղի մեջ, մեկ շաբաթ կռիվ են տալիս: Շատ զոհեր ենք տվել, տղաներից շատերի մարմինները 6-7 ամիս հետո դուրս բերեցին: Հայկի ու Միքայելի մարմիններն ամուսինս դուրս է բերել ու տուն հասցրել: Հայկոյիս դեմքն այնքան խաղաղ էր, այնքան պարզ, մեկ-մեկ թվում էր, թե պետք է աչքերը բացի ու խոսի հետս»:

Շարունակում է. «Հայկը պատերազմի ընթացքում երբեք չէր խոսում պարտության մասին, միայն մի անգամ ասաց՝ մա՛մ, «բոյ» ենք տալիս, բայց սաղ ծախած ա: Երեխեքը պայքարեցին, որ մենք ապրենք, բայց ապրո՞ւմ ենք արդյոք: Ի՞նչ հոգեվիճակում են մեր հերոսների ծնողները Հայաստանում, ասում են՝ Արցախը մեր երեխեքի հիշողությունն է, հուշարձանի նման է: Արցախ թողեցի՞ն, Աստծուն եմ խնդրում՝ մի փշուր Արցախը հանուն երեխեքի հիշատակի պահիր: Իմ Հայկոն, մենք երբեք չենք տարանջատել արցախցի ու հայաստանցի: Դեռ մեծ տղայիս ծառայելու տարիներին Հայաստանից տղաները ծառայում էին Արցախում, մեկից մի դժգոհություն չեմ լսել: Սիրով էինք իրար հետ: Հյուրընկալել ենք, ճանապարհել»: Հայկոն սիրում էր Հայաստանը, Երևանը, կապված էր հարազատների հետ:

«Ասում էր՝ դու Հայաստանից Արցախ հարս ես եկել, բանակից վերադառնամ, գնալու եմ Հայաստանում ապրեմ: Կուզես արի, կուզես մնա: Բարեկամներին էլ ասել էր՝ ինձ բոլորդ սիրում եք, ամուսնանամ Հայաստանում, բոլորիդ հարսանիքիս կանչելու եմ: Ոնց պլանավորել էր, եղավ... «Գնաց» Հայաստան, մարդիկ հավաքվեցին, անթիվ ծաղիկներ էին, հարևաններից մեկն ասաց՝ իր նկարագրած հարսանիքն է: Պետության տված գումարն էլ ծախսեցի իր համար: Ամեն անգամ, որ գնում եմ, ասում եմ՝ Հայկո, քո տո՞ւնն էր սա: Նախքան Հայկոյիս զոհվելը, հայրական տուն տարին մեկ անգամ էի գալիս, մամաս անգամ նեղանում էր, իսկ հիմա ավելի շուտ-շուտ եմ գալիս: Իր հետևից ինձ տարավ Հոկտեմբերյան»: Մայրը, որ իր զավակին է կորցրել, ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ անորոշություն է Արցախում ու Հայաստանում:

«Ամիսներ առաջ մի քանի հարյուր երեխա զոհվեց, մեկ օր սուգ ու լռության րոպե չհայտարարեցին: Երևանը կորած է զարդարանքների մեջ, չէր կարելի արդյո՞ք ամեն ինչ ավելի համեստ կազմակերպել, գումարն էլ ուղղել դիրքերի բարեկարգմանը: Բոլորի ուշադրության կենտրոնում պիտի բանակը լինի, տեր կանգնեն բանակին, մեր թիկունքն ու ուժն է բանակը: Գնում եմ մեր Եղբայրական գերեզմանոց, Արցախը 1200 զոհ է տվել, տանից դուրս եմ գալիս, փոքր քաղաք է, ամեն քայլափոխի հաշմանդամություն ունեցող երեխեք են: Բա այսքանից հետո էլ բանակին ու երկրին տեր չկանգնե՞ն»: Տիկին Եվայի հետ զրուցել ենք այն ժամանակ, երբ Արցախը մի քանի օր շրջափակման մեջ էր: Մի խումբ ադրբեջանցիներ ուղղակի փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: «Ծնողներն ամեն օր Եղբայրական գերեզմանոցում են՝ բա եթե մի բան լինի, մեր երեխեքին ո՞նց ենք տանելու, ո՞ւր ենք տանելու: Իրենց մասին չեն մտածում, իրենց տղաների մասին են մտածում: Միքայելի մայրիկը, որին ամուսինս Հայկիս հետ դուրս էր բերել, ասում է՝ տարհանում լինի, կգամ, կպառկեմ տղայիս գերեզմանին, թող ինձ սպանեն, բայց իրեն մենակ չեմ թողնի»:

Հ. Գ. - Հայկ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծնողներին տեղեկացրել են, որ նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի պարգևատրման է առաջադրված, պրոցեսն ընթացքի մեջ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ