Որքան Սևրի պայմանագիրն ունի ուժ, այնքան էլ միջազգային որևէ դատարանի թղթի կտորը կազատի մեր հայրենակիցներին. թյուրքագետ
Նկատում եմ ոգևորություն ինչ-որ դատարանի ինչ-որ անատամ որոշման հետ կապված։ Որևէ բան դա չի փոխելու։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Որքան Սևրի պայմանագիրն ունի ուժ, այնքան էլ միջազգային որևէ դատարանի թղթի կտորը կազատի մեր հայրենակիցներին, որոնք 10 օր է՝ լիարժեք շրջափակման մեջ են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Իմիջիայլոց, 1915 թվականին էլ ցեղասպանության ժամանակ եղան բազմաթիվ մտահոգ կոչեր»։