Երևանի մի քանի դպրոցներում ռումբի ահազանգ է եղել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։
Այս պահին համապաստասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը հերթական կեղծ ահազանգեր են։
Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ ահազանգեր են ստացվել, ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նույնպես հերթապահություն են իրականացնում նշված վայրերում։