Covid-ի դեպքերն աշխարհում աճում են. ԱՀԿ
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերն աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում աճել են 3%-ով, մահացությունը նվազել է 6%-ով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։
Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեպքերը նվազել են բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Ամերիկայի, որտեղ այն աճել է համապատասխանաբար 8%-ով և 18%-ով:
Դեպքերի թվի ամենամեծ անկումը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում (36%) և Աֆրիկայում (29%)։