Պեսկովը պատասխանել է Փաշինյանին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու մասին, լրագրողներին ասել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն և հանգստություն ապահովելու համար, ինչպես նաև խստորեն գործում են համաձայն ստորագրված համաձայնագրի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվում են երկրների միջև»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը կշարունակի այդ թեման քննարկել հայկական կողմի հետ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրերով նախատեսված իր գործառույթները։