Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում․ «Վերածնվող Հայաստան»-ը տարածել է հայտարարություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«11 օր է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ։ Դեկտեմբերի 12-ից փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին շարունակում է ցույց տալ, որ Արցախի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։

Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի հայաթափման, փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեկտեմբերի 12-ին տարածած հայտարարությամբ բարձրաձայնել էինք հումանիտար աղետի, սպասվող խնդիրների, հրատապ քայլերի մասին։ Այսօր իրավիճակն առավել քան օրհասական է՝ հրատապ ու կոնկրետ գործողություններ պահանջող։ Անցնող 11 օրերի ընթացքում մենք միջազգային արձագանքների պակաս չունեցանք՝ միջանցքի բացման կոչերով հանդես եկան բազմաթիվ երկրներ, խնդիրը քննարկվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ ևս բազմաթիվ, այդ թվում՝ հասցեական հայտարարություններ եղան, երեկ ստացվեց նաև ՄԻԵԴ որոշումը՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ։

Սրանք, անշուշտ, ողջունելի քայլեր են, բայց ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այս կոչերն ու հայտարարություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնումը երաշխավորելու համար։

Միջազգային հանրության կոչերի ներքո այսօր Բաքուն շարունակում է իր հանցավոր գործունեությունը, ուստի ժամանակն է հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում՝

- Հայաստանի կողմից դաշնակից և բարեկամ երկրների, միջազային կառույցների հետ հետևողական, արագ և հաշվարկված աշխատանքի իրականացումը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ։ Անթույլատրելի ենք համարում միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչների կողմից այս թեզի շրջանցումը (օրինակ՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում խոսք չեղավ վերոնշյալ բանաձևի մասին),

- արտերկրում ապրող մեր հայրենակիցների ջանքերի էլ ավելի համախմբումն ու ուղղորդումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների, Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության մասին ողջ աշխարհով բարձրաձայնելու նպատակով,

- կանոնավոր օդային կապի հաստատումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև։ Նման օդային միջանցքի անվտանգությանն ու ապահովությանը, ինչպես նաև գործարկմանը վերաբերող հարցերը պիտի երաշխավորվեն և իրականացվեն ՌԴ կողմից՝ որպես 2020թ․նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Արցախը Հայաստանին կապող միջանցքի պահպանությունը, վերահսկողությունն ապահովող պետություն։

Ընդ որում՝ օդային միջանցքն անխափան պիտի գործի նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբացումից հետո՝ որպես այլընտրանքային «կյանքի ճանապարհ» Արցախի և Հայաստանի միջև,
- Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի, ինչպես նաև տեխնիկայի թվի ավելացումը՝ որպես Արցախի և Արցախի բնակչության անվտանգության հիմնական երաշխիք։ Ադրբեջանական սադրանքներն ու առկա վտանգները հաշվի առնելով՝ կենսական է դառնում նաև խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետների վերանայումը՝ օրակարգային դարձնելով խաղաղապահ առաքելության անժամկետ տեղակայման կարևորությունը,
- Արցախի և Ռուսաստանի միջև ուղիղ, անխափան, մշտական գործող կապի հաստատումը։ Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով,
- Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների էլ ավելի ակտիվացումը։ Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին ստանձնի հանրությանը համախմբող, միավորող և պայքարող կենտրոնի դերը։ Կարևոր է նաև ՀԱԵ կողմից միջեկեղեցական կապերի հետևողական, շարունակական և լիարժեք գործարկումը՝ առաջին հերթին ստեղծված իրավիճակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված կողմերի հետ, ապա նաև ամբողջ աշխարհի՝ էկումենիկ կապերի և առկա հնարավորությունների սահմաններում։

Հաշվի առնելով առկա իրավիճակը, հումանիտար աղետի լրջագույն վտանգն ու Արցախում ապրող շուրջ 120 000 մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների տևական ոտնահարումը՝ կոչ ենք անում․

- Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու,

- Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության նպատակներին համահունչ՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն արցախահայության կյանքի, ազատ տեղաշարժման իրավունքներն ապահովելու ուղղությամբ՝ միջանցքն ապաշրջափակելուն զուգահեռ ապահովելով օդային կապի անխափան ու անվտանգ իրականացումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև,

- միջազգային հանրությանը՝ գործնականում ցույց տալու, որ մարդու իրավունքներն առաջնահերթություն են, գործնական քայլեր իրականացնելու ադրբեջանական ագրեսիան, ցեղասպան գործունեությունը դադարեցնելու, Արցախի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ»։