Հենց ռուս խաղաղապահներն են ամեն ինչ անում իրավիճակը կայունացնելու համար. Զախարովան պատասխանել է Փաշինյանին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ իրականացնում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում՝ հակառակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։
«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։ Հենց ռուս խաղաղապահներն են ամեն ինչ անում իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց հաջողվում է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը անընդունելի է»,- ընդգծել է Զախարովան։