Բելառուսը զորքեր է տեղափոխում Ուկրաինայի հետ սահմանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել զինվորականների և ուժային կառույցների հետ, որտեղ քննարկվել է բանակի մարտական պատրաստության վերջին ստուգումը և տեխնիկայի մի մասի տեղափոխումն Ուկրաինայի հետ սահմանին։
Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։
«Եթե խաղաղություն եք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի։ Մենք վարժանքներ ենք անցկացրել և անցկացնում, հիմա ստեղծված իրավիճակի և սպառնալիքների պատճառով դրանք ավելի մեծ մասշտաբով են, հետևաբար մենք վարժանքներ ենք անցկացնում մեր տարածքում, շարժվում ենք այնտեղ, որտեղ մենք անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղափոխման հարցում այլ ծրագիր, ոչ մի դավադրություն չկա։