Հայկական կողմը խնդրել է հետաձգել դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ԱԳ նախարարների հանդիպումը. ՌԴ ԱԳՆ
Երևանը հրաժարվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Լավրոցն ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու՝ Երևանի որոշման կապակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։