Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Հայաստանը ունի ՌԴ-ից անվճար սպառազինությունների ձեռքբերման մեծ հնարավորություններ. Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հնդկական զենքի մասին կամ ի՞նչ օգուտ իսկանդերից, եթե վերջինիս թիրախը սխալ է ընտրված…

Վերջին շրջանում Հայաստանի հանրության շրջանում նկատվում է մեծ խանդավառություն Հնդկաստանից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ զենքի ձեռքբերման կապակցությամբ։ Իհարկե, շատ կարևոր է 44-օրյա պատերազմից հետո ըստ տարբեր գնահատականների մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի կորուստների վերականգնման ձգտումը՝ ցանկացած աղբյուրի պարագայում, թեև տարօրինակ է, որ այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն է նկատվում պատերազմից միայն 2 տարի անց։ Ինչևէ, կցանկանայի կանգ առնել Հայաստանի կողմից սպառազինության ձեռք բերման մի քանի կարևոր ասպեկտների վրա։

– Նախ պետք է նշել, որ Հնդկաստանից սպառազինության ձեռք բերման մասին տեղեկությունները առայժմ զուտ խոսակցությունների մակարդակում են, և ըստ տարբեր գնահատականների՝ դրանց մատակարարումները կարող են տեղի ունենալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց, այնինչ մեր անվտանգային մարտահրավերները օրհասական են։

– Հնդկաստանն ինքն է իր սպառազինության մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից, իսկ մինչ այդ էլ ԽՍՀՄ-ից, թեև նաև ունի ներմուծված սպառազինության արդյունավետ մոդիֆիկացիայի մեծ փորձ։

– Հայաստանը ունի ՌԴ-ից արտոնյալ պայմաններով, երբեմն էլ անվճար սպառազինությունների ձեռքբերման մեծ հնարավորություններ, ուստի ինչո՞վ է պայմանավորված զենքի մեծաքանակ ձեռքբերումը մի երկրից, որն ինքն է իր զինանոցի հսկայական մասը ապահովում Ռուսաստանից միջազգային գներով սպառազինությունների ներմուծմամբ։

– Եթե ՀԱՊԿ-ը առաջարկում էր Հայաստանին ռազմա-տեխնիկական աջակցություն՝ այդ թվում սպառազինություն տրամադրել անհապաղ՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից, ապա ո՞րն է այդ առաջարկը մերժելու և երրորդ երկրից անորոշ ժամկետներում և հսկայական գնով զենք ձեռքբերելու իմաստը, երբ դրանց փաստացի ներմուծման պահին Հայաստանը կարող է կանգնած լինի էլ ավելի մեծ ռազմական ու տարածքային կորուստների կայացած փաստի առջև։

– Շատերի ուշադրությունից վրիպեց, որ ՌԴ ամենամոտ դաշնակիցը համարվող Բելառուսը միայն վերջերս, Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, հայտարարեց սեփական տարածքում Իսկանդեր համակարգերի տեղակայման մասին։ Հայաստանին Իսկանդեր «ՏՐԱՄԱԴՐԵԼ» էին դեռ 2015-ին, իսկ Բելառուսում Ռուսաստանը այն «ՏԵՂԱԿԱՅԵԼ» է միայն 2022-ին։

– Այլ հարց է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ զենքը նպատակային չօգտագործվեց․ թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների թիրախավորման, էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու փոխարեն, իսկանդերը գերադասեցին օգտագործել այլ՝ ոչ արդյունավետ ուղղությամբ։

– Իսկ ինչո՞ւ սպառազինության ձեռքբերման հարցում չհամագործակցել հարևան Իրանի հետ, որը տիրապետում է բավականին էժան և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման տեսանկյունից Ուկրաինայում իրենց արդյունավետությունը ապացուցած ԱԹՍ-երի։ Իսկ դա ինչպիսի՞ զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի համար, որը դիրքավորվել է որպես Թուրքիայի և Եվրոպայի փոքր բենզա-գազալցակայան և որևէ սպառնալիք չի զգում իր այդ կարգավիճակի համար։

Խնդիրն այն չէ, թե որտեղից և ինչ զինատեսակներ պետք է ձեռք բերել՝ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու նպատակով։ Խնդիրն այն է, որ դա պետք է անել ցանկացած տեղից և ցանկացած միջոցով, պետք է անել հնարավորինս սեղմ ժամկետներում և ի վերջո պետք է ունենալ կամք և խոհեմություն՝ նույնիսկ առկա զինանոցը առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու և թշնամու անսպառ ախորժակը ժամանակին զսպելու համար»։