Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ քաղաքական ուժերի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական անելիքների, դիրքորոշումների հստակեցման հետ կապված հարցեր: