Ծնողներն ահազանգում են. Աննա Հակոբյանի մասնակցության պատճառով թույլ չեն տալիս ներկա գտնվել իրենց երեխաների տոնական հանդեսին
Դեկտեմբերի 23-ին թիվ 22 միջնակարգ դպրոցում նախատեսված է ամանորյա մանկական հանդես, սակայն ծնողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել իրենց իսկ երեխաների տոնական հանդեսին։ Այս մասին «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել ծնողներից, որոնց տեղեկության համաձայն՝ պատճառը Աննա Հակոբյանն է։
Նախնական տվյալներով՝ վարչապետի կինը ևս հրավիրվել է մասնակցելու տոնական հանդեսին, ինչով պայմանավորված անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել՝ սահմանափակելով երեխաների ծնողների մասնակցությունը։
Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ վաղը թիվ 22 դպրոցում միջոցառում նախատեսված է, սակայն Աննա Հակոբյանի մասնակցության մասին տեղեկությունը ձեռնպահ մնացին մեկնաբանելուց՝ առաջարկելով դիմել Ա.Հակոբյանի գրասենյակ։