Մոլդովան չպետք է ներքաշվի հարևան Ուկրաինայի տարածքում հակամարտության մեջ. Իգոր Դոդոն
Մոլդովան չպետք է ներքաշվի հարևան Ուկրաինայի տարածքում հակամարտության մեջ և պահպանի Սահմանադրությամբ սահմանված չեզոքությունը։
N-4 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախկին նախագահ Իգոր Դոդոնը։
«Սա մեր պատերազմը չէ։ Մենք պետք է չեզոք մնանք»,- ասել է Դոդոնը՝ նշելով, որ հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում հետ նա հանդիպել է վերջին շրջանում, նույն կարծիքին է։