Զաքիր Հասանովը մանրամասներ է հայտնել Շուշիի օկուպացիայի մասին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ազգային գրադարանում «Հայրենական պատերազմի պատմություն. անհատականության գործոն» գրքի շնորհանդեսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կիսվել է Շուշիի օկուպացիայի մասին մանրամասներով։
«Ամեն առավոտ մենք նախագահին զեկուցում էինք ռազմական գործողության մանրամասների մասին։ Դրա նախօրեին ես ներկայացրել եմ ռազմական գործողությունների ծրագիր, սակայն Ադրբեջանի նախագահը մերժել է այն։ Նա ասաց, որ շենքերն ու պատմական հուշարձանները չպետք է վնասվեն, քաղաքը պետք է գրավել առանց ծանր զինտեխնիկայի կիրառման»,- ասել է Հասանովը։
Հասանովը նշել է նաև, որ Շուշին օկուպացվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։
«Երեկոյան ժամը 20.00-21.00-ի սահմաններում երկրի ղեկավարին զեկուցեցի քաղաքի գրավմման մասին»,- ասել է նա։