Բլինկենը հնչեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու լավագույն միջոցը
Ուկրաինային շարունակական ուժեղ աջակցությունը դիվանագիտական ճանապարհով պատերազմն ավարտին մոտեցնելու լավագույն միջոցն է, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ վստահեցրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին, որ Վաշինգտոնը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
«Այս աջակցության պահպանումը չափազանց կարևոր է, քանի որ նախագահ Պուտինը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել լուրջ դիվանագիտության նկատմամբ», - ասել է Բլինկենը:
Նա նաեւ նշել է, որ, իր կարծիքով, դիվանագիտությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու միակ միջոցն է։