Սպիտակ տունը խոսել է Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ և կոչ արել քայլեր ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը երկրների միջև։
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ Սալիվանի՝ Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցներից հետո։
«Այս զանգերում նրանք գնահատեցին ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Բոլորը վերահաստատեցին իրենց հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ վարել։ Պարոն Սալիվանը հորդորել է երկու կողմերին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում հիմք կծառայեն բարիդրացիական հարաբերությունների համար,–նշվում է հաղորդագրության մեջ։