Ուկրաինացի զինվորականների զորավարժությունները կարող են առաջին անգամ անցկացվել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար իր տարածքում զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Խոսքը ուկրաինացիներին Patriot հրթիռային համակարգերի կիրառման ուսուցման մասին է։
Այդ մասին գրում է Politico-ն։
Սպասվում է, որ ուկրաինացիներից մի քանի ամիս կպահանջվի Patriot-ի վարժեցման համար, որը սովորաբար պահանջում է 90 զինծառայող, հայտնել են Պենտագոնում։
Քննարկվում է, թե արդյոք այս ուսուցումն ամբողջությամբ կամ դրա մի մասը պետք է անցկացվի Միացյալ Նահանգներում, թե՞ երրորդ երկրում։