Որքա՞ն կլինի նավթի գինը 2023 թվականին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կարծիք է հայտնել, որ 2023 թվականին նավթի համաշխարհային գները կարող են հասնել 70-100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Այս մասին Նովակը խոսել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միաժամանակ, փոխվարչապետը նշել է, որ ոչ ոք չգիտի, թե նավթի համաշխարհային շուկայում ինչպիսի սև խաղեր կարող են առաջանալ։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների գործողությունները, որոնք պոպուլիստական բնույթ են կրում, կարող են խանգարել շուկայական գնագոյացմանը։