Վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին Մոսկվա գալուց. Լավրով
Հայ գործընկերները հրաժարվել են Մոսկվա գալուց, ցավալի է, որ նման հնարավորությունը բաց է թողնվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
«Խաղաղության պայմանագրի հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն այսօր։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին Մոսկվա գալուց՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Մենք պետք է պարբերաբար հանդիպենք, բանակցենք և հող ստեղծենք բոլոր հարցերը լուծելու համար»,- ասել է Լավրովը։