Կրեմլն արձագանքել է Զելենսկիի հայտարարություններին
Կրեմլը տեղյակ չէ Ուկրաինայի կողմից խաղաղության ծրագրի նախապատրաստման մասին, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները խաղաղ կարգավորման մասին արվում են առանց հաշվի առնելու ներկայիս իրողությունները։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ռուսական լրատվամիջոցը։
«Ոչ, մենք ոչինչ չգիտենք այս մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը լսել է Ուկրաինայի կողմից խաղաղության ծրագրի նախապատրաստման մասին։
Դեկտեմբերի 22-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան և եվրոպական աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինայի իշխանություններն աշխատում են հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկների մանրամասների վրա, որոնք կարող են ներկայացվել հաջորդ տարվա փետրվարին։