Էրդողանը հայտարարել է Թուրքիայում բարեփոխումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ուրբաթ օրը մեկնարկած Իսլամական աշխարհում սահմանադրական իրավունքի մասին համաժողովի շրջանակներում, ասել է, որ բարեփոխումները կբարձրացնեն գործադիր իշխանության արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստեն օրենսդիր և գործադիր համակարգերի աշխատանքին։
Էրդողանը նշել է, որ օրենքի գերակայությունից ցանկացած շեղում անխուսափելիորեն նվազեցնում է դատական և գործադիր համակարգերի նկատմամբ հարգանքը։
«Վերջին տարիներին ձեռնարկված քայլերը հնարավորություն են տվել սահմանադրական մակարդակով երաշխավորել Թուրքիայի դատական համակարգի ոչ միայն անկախությունը, այլև անաչառությունը, ինչը վերացրել է երկրի իրավական համակարգում առկա բացը,–նշել է Էրդողանը։