Հայաստանը Արտաքին հետախուզական ծառայություն կունենա. խորհրդարանը հավանություն տվեց
Հայաստանը Արտաքին հետախուզական ծառայություն կունենա: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն տվեց Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նախագծին կողմ քվերակեց 67 պատգամավոր, դեմ՝ 33:
Արտաքին հետախուզության ծառայությունը լինելու է վարչապետին ենթակա պետական մարմին, իսկ Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ: