Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու հետ. Լավրով
ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում հայտարարել է, որ որոշել է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական սրացման հետ:
Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը բավարարելու մասին։