Ադրբեջանը պահանջել է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը
Ադրբեջանը պահանջում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում:
«Նրա գործունեությունը կրում է հանցավոր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից տուժում է տեղի բնակչությունը: Մինչև նրա հայտնվելը եղել են լավ շփումներ»,- ասել է Բայրամովը։