Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հնազանդներին` էժան, անհնազանդներին` թանկ գազ

Կառավարությունը դեռևս հստակ ժամանակացույց չի ներկայացնում ու չի պարզաբանում, թե երբ է ռուսական կողմը պատասխանելու գազի գինը վերանայելու մասին Հայաստանի առաջարկը: ՀՀ էկոնոմիկային նախարար Կարեն Ճշմարիտյանը ասաց, որ երբ վերանայեն` կհայտնեն…

Թե ի՞նչ փոփոխություն է ակնկալում հայկական կողմը այդ առաջարկից` ակնկալվում էր իմանալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այսօրվա ասուլիսից: Սակայն, ըստ էության, նա ոչինիչ չհայտնեց, պարզապես կրկնեց, որ միջազգային շուկայի զարգացումները հաշվի առնելով՝ Հայաստանը դիմել է ռուսական կողմին:

Ակնկալվող փոփոխությունների մասին խոսելիս՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանը newspress.am-ի հետ զրույցում հիշեցրեց. «Նախկինում, երբ դրամի արժեզրկման հիմնավորումով տեղի ունեցավ փոփոխություն, մոտ 12 տոկոսով փոխհատուցում եղավ և գազի գինը նվազեց, սակայն դա որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա»:

Նա հույս հայտնեց, որ առաջիկա փոփոխությունը տնտեսության վրա դրականորեն կանդրադառնա:
Այսօր Հայաստանի սպառողները վճարում են 270 դոլար: Արտակ Մանուկյանը նկատում է` Եվրոպան իր կենսամակարդակով գազի դիմաց վճարում է 250 դոլար այն դեպքում, երբ Ուկրաինան 230 էր վճարում:

Միջազգային շուկայում գազի գնի անկմամբ պայմանավորված` Ռուսասատանն այսօր թեև Ուկրաինային գազն առաջարկում է 212 դոլարով, սակայն Ուկրաինան դրան չի համաձայնում:

Այս ենթատեքստում, տնտեսագետի գնահատմամբ, էժան գնով գազ գնելու Հայաստանի շանսերը մեծանում են:

«Հարկավոր է ճիշտ ընթացք տալ բանակցություններին, քանի որ այսօր Ռուսաստանն ունի գազի ավելցուկ: Ասենք, եթե Ուկրաինան գազ չի գնում, նա պետք է այդ ավելցուկն ինչ որ մի ձևով վաճառի»,- ասում է տնտեսագետը:

Նա չի կարծում, թե Հայաստանը պետք է բացի իր բոլոր խաղաքարտերն ու տրամադրի հնարավորությունները, սակայն բիզնես միջավայրն ու ԵՏՄ անդամակցումը պետք է Բելառուսի հետ գոնե նույն հնարավորությունները տան: Իհարկե, Արտակ Մանուկյանը չի ակնկալում, որ Բելառուսի նման, Հայաստանին գազը կմատակարարվի 142 դոլարով: Ավելին, հակված է մտածել, որ գազի գինը կիջնի, սինվոլիկ` օրինակ 9 դոլարով:

Անդրադառնալով Կարեն Ճշմարիտյանի հայտարարությանը, թե Իրանը, որպես գազամատակարար, լրացուցիչ թթվածին է Հայաստանի համար` Արտակ Մանուկյանը նկատեց, որ աշխարհում տեղի է ունենում դիվերսիկացիա. էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում, բոլորն այլընտրանք են փնտրում:

«Իրանը դիտարկում ենք որպես հնարավորություն, սակայն պետք է հասկանաք, որ Իրանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես հոսանք` գազի դիմաց: Նկատենք, որ Իրանին կապող ցանցն էլ մենք տրամադրել ենք «Գազպրոմ» ընկերությանը»,- ասաց տնտեսագետը:

Եվրոմիության հակամենաշնորհային հանձնաժողովը ուսումնասիրել ու պարզել է, որ ռուսական «Գազպրոմը» շուկայականից անհիմն բարձր գներն է թելադրում: Սակայն, տնտեսագետը հիմնավորում է՝ Ռուսաստանը թանկ ռեսուրս է ստեղծում, որպեսզի այն երկրները, որոնք ընդունում են Ռուսաստանի ենթակայությունը օգտվեն զեղչային համակարգից, իսկ նրանք, ովքեր դեմ են գնում Ռուսաստանին կպատժվեն` ստանալով թանկ գազ: