Ես շատ կուզեի, որ Գալուստ Գրիգորիչն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը. Հայկ Մամիջանյան
Գալուստ Սահակյանը եզակի համադրություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Նա մարդ է, ում մեջ միավորվում էին և ամենանվիրական, ազնիվ մարդկային հատկանիշները, միևնույն ժամանակ պետականամետ մտածողությունն ու հայրենասիրությունը։ Այս մասին Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Գալուստ Գրիգորիչն իրական հանրապետական էր։ Վստահ եմ, որ պարոն Սահակյանին այս մեկ ընդգրկուն բառով նկարագրությունը դուր կգար։ Ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ Գալուստ Գրիգորիչը։ Այդ խորհուրդներն ինձ պետք են գալու և ուղեղումս միշտ հնչելու են Գալուստ Գրիգորիչի հանգիստ ու խաղաղ ձայնով։
Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի։ Ես շատ կուզեի, որ ինքն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը։ Նա հատուկություն ուներ միշտ լավը տեսնելու»,- ասաց նա: