Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է
Մամուլ

«Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման վիճակ չէինք ունենա»․ փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց հայության, նպատակը հայաթափումն է, որը չի թաքցնում, ու որի մասին բազմաթիվ հայտարարություններ կան: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, ճգնաժամից բխող վտանգներին:

«Այսօր առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունների վերջին 4 տարվա խայտառակ, պարտվողական ու ամոթալի քաղաքականության հետևանքն է: Երբ գալիս են իշխանության ու «ամեն ինչ 0 կետից են սկսում», ունենում ենք այն, ինչն ունենք հիմա. տնտեսապես, բարոյապես քանդված, պարտված իրավիճակ, իշխանությունների ոչ միայն անկարողություն, այլև դեպի դրականը որևէ քայլ անելու չկամություն: Երբ իրենց պատգամավորներն ու պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանն անգամ ինքն իրեն պաշտպանելու ռեսուրս չունի, պատճառն այն չէ, որ մեր երկիրը ռեսուրս չունի: Խնդիրն այն է, որ իրենք ինչ-որ բանելու անելու ցանկություն չունեն: Իրենց համար իշխանությունն ընդամենը վայելքների, պարգևավճարներ ստանալու համար է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բացարձակապես աշխատել չեն ցանկանում:

«Դե ֆակտո իշխանությունները երկրի անվտանգության պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Ընդհանրապես, ոչինչ չեն ուզում անել, պարգևավճարներ, բարձր աշխատավարձեր են ստանում, վայելում են կյանքն ու թքած ունեն մնացածի վրա: Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով են ապրում: Ու քանի դեռ իշխանության են, որքան կարող են, պետք է մնան իշխանության: Նման իրավիճակի հիմնական պատճառը իրենց իսկ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը նոյեմբերի 9-ին մտավ և փրկեց Արցախի մնացած մասը: Հիմա, փոխանակ պատասխանատվության գոնե իրենց մասը վերցնեն, քանի որ իրենք էլ են այդ խայտառակ հայտարարության տակ ստորագրել, ամբողջ մեղքը փորձում են գցել ռուսների վրա՝ այս ընթացքում բացահայտ կերպով վարելով հակառուսական քաղաքականություն»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել ռուսների վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ գտնվելով՝ ռուսներն այժմ շատ ավելի թուլացած վիճակում են, քան մեկ տարի առաջ էր:

«Հակառակ դեպքում նման իրավիճակ չէր լինի: Իհարկե, ռուսները ևս իրենց մեղքի բաժինն ունեն, բայց փաստն այն է, որ թիվ մեկ պատասխանատուն այսօրվա դե ֆակտո իշխանություններն են: Բայց անգամ այս պարագայում եկեք հիշենք, որ Բերձորն ու Աղավնոն ռուսները չեն հանձնել թուրքերին: Բերձորն ու Աղավնոն Նիկոլն ու իր շրջապատն են նվիրել թշնամուն: Նույնը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, որը ևս ռուսները չեն նվիրել թուրքերին, այլ Նիկոլը: Քարվաճառը ռուսները չեն հանձնել թուրքերին, հանձնել է Նիկոլը՝ առանց մի կրակոցի: Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման իրավիճակ չէինք ունենա: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մեզ չէին ներքաշի պատերազմի մեջ, նորմալ իշխանություն ունենալու դեպքում բանակը չէր քայքայվի, ՌԴ-ի հետ հարաբերությունները չէինք լարի, Իրանի հետ հարաբերությունները չէինք վատացնի, չէր թուլացվի նաև ռազմական, պաշտպանական համակարգը: Ես հիմա արդեն մի քիչ դժվարանում եմ ասել, թե ինչ կարելի է անել այս պայմաններում: Հիմա միակ հույսը խնդիրը միջազգայնացնելն է և միջազգային այլ կողմերի բերելը՝ փորձելով իրենց ճնշման տակ ճանապարհը բացել: Բայց ամենակարևորը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելն է: Այնինչ, իշխանությունների վերջին հակառուսական հայտարարություններից հետո ես դժվարանում եմ ինչ-որ կանխատեսումներ անել այս առումով»,-նկատեց Մանվելյանը:

Նրա խոսքով, հարց է, թե տարբեր փակ հանդիպումներում այսօրվա դե ֆակտո իշխանությունն ում ինչ է խոստանում. «Հայտնի չէ, բայց պարզ է, որ ինչ-որ խոստումներ են տալիս, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ինֆորմացիա է տարածվում: Արևմուտքին խոստանում են իրենց առաջարկած քայլերն իրականացնել, ադրբեջանցիների, թուրքերի հետ հանդիպումներում այլ զիջումներ են խոստանում, ռուսներին ուրիշ խոստումներ են տալիս: Սա հանգեցրել է մի իրավիճակի, որ այսօրվա իշխանություններին ոչ ոք լուրջ չի ընդունում: Հենց այս վիճակն է պատճառը, որ միջազգային կոչվող կառույցները չեն կարողանում կողմնորոշվել, թե Հայաստանը, վերջիվերջո, ինչ է ուզում, որն է իր դիրքորոշումը, պատասխանատվություն վերցնո՞ւմ է արցախահայության համար, թե՞ ոչ»:

Այս փուլում, Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, ճգնաժամի միակ լուծումը ճանապարհի բացումն է. «Թեթև հույս կա՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հետ, որը համեմատաբար դրական էր, մի շարք երկրներ ի աջակցություն Հայաստանի իրենց հստակ դիրքորոշումը հայտնեցին: Հուսով եմ, որ այս տեսանկյունից Ադրբեջանի վրա որևէ ճնշում կլինի: Երկրորդ լուծումը կլինի այն, որ ռուսական խաղաղապահները միջազգային խաղաղապահների կարգավիճակ կստանան, ինչն իրենց ավելի ակտիվ գործողությունների հնարավորություն կտա: Անկախ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից՝ այդ հանգամանքը խաղաղապահներին հնարավորություն կտա Արցախում պահել այնքան, ինչքան կցանկանանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում