Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացրել
Լաչինի միջանցքը փակած և բողոքի ցույց անող ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացրել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու հեռագրային ալիքները։
Նրանք պահանջ են ներկայացրել, որ բոլոր կետերում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է կազմակերպվի ծառայություն Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների հետ՝ բնական ռեսուրսների անօրինական փոխադրումներին և շահագործմանը վերջ դնելու համար։