Մենք իրավունք չունենք մեկնաբանելու ադրբեջանա-հայկական բանակցությունների բովանդակությունը․ ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի քննարկումն ուղղակիորեն ընթանում է Բաքվի և Երևանի միջև։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչն արձանագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո։ Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները խիստ գաղտնի են։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը։ Սա միայն կվնասի գործին»,- ասել է Գալուզինը: