Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի համար փակել են Հյուսիսային պողոտայի շարժը, որպեսզի նրանք ճաշեն
Հյուսիսային պողոտայում ճանճ չի շարժվում: NEWSPRESS.am-ին այսպես բնութագրեց ահազանգած քաղաքացին, ով հայտնվել էր քաղաքի այդ հատվածում:
Պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ եղել է Հյուսիսային պողոտայում: Նրանք գնացել են ճաշելու «Սիռովարնյա» ռեստորանում:
Ականատեսի խոսքով՝ Հակոբյանը եղել է վերջերս նրա համար ձեռքբերված գերթանկարժեք Lexus LX500 մեքենայով, ևս մի քանի մեքենայի ուղեկցությամբ: