Արևմուտքը լավ է կարողանում լրատվամիջոցներին ղեկավարել՝ Ուկրաինայի հարցում հանրության հավատարմությունն ապահովելու համար․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, մասնավորապես՝ Գերմանիան և Ֆրանսիան, լավ են ղեկավարում լրագրողներին և լրատվամիջոցներին, որպեսզի հասնեն քաղաքացիների հավատարմությանը Ուկրաինային աջակցելու հարցում։
Այս մասին դիվանագետն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Լավրովի խոսքով՝ դա հստակ երեւում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում։
«Էլեկտրոնային լրատվամիջոցների, հեռուստատեսության և տպագիր հրատարակությունների գործնականում ամբողջ շրջանակը ստեղծվել է հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար՝ աջակցելու այն ամենին, ինչ անում է ԱՄՆ-ն Ուկրաինայում», - ասաց նախարարը՝ նկարագրելով իրավիճակը Միացյալ Նահանգներում։
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան 2014-ին աջակցել են Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, որն ուղղված է վերացնելու ռուսական ամեն ինչ այս երկրում՝ ռուսական կրթություն, ռուսական լրատվամիջոցներ, մշակույթ։