Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Բուդապեշտը շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի պահպանմամբ
Հունգարիան ներկայումս աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների պահպանմամբ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք աջակցում և օգնում ենք Ուկրաինային և շահագրգռված ենք ինքնիշխան Ուկրաինայի պահպանմամբ»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը շահագրգռված է, որ Ռուսաստանը վտանգ չներկայացնի Եվրոպայի անվտանգությանը։ Միաժամանակ Հունգարիան մտադիր չէ հրաժարվել ռուսական կողմի հետ բոլոր տնտեսական հարաբերություններից։
«Մենք այս հարցերին նայում ենք հունգարական, այլ ոչ թե ուրիշի շահերի տեսանկյունից»,- պարզաբանել է Օրբանը։